BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
BP-ն հայտարարել է Հյուսիսային ծովում իր բիզնեսը վաճառելու և տարածաշրջանից դուրս գալու մտադրության մասին:
Ընկերության գործադիր տնօրեն Մեգ Օ'Նիլի խոսքով՝ այս քայլը պորտֆոլիոյի շարունակական վերանայման և ծախսերի կրճատման միջոցով ավելի «պարզ ու ուժեղ» ընկերություն կառուցելու ռազմավարության մաս է կազմում:
Վաճառքի դեպքում կավարտվի BP-ի 60-ամյա արտադրական պատմությունն այս ավազանում։
Հյուսիսային ծովում BP-ն ունի հինգ նավթային հարթակ և մոտ 1100 աշխատակից, իսկ Մեծ Բրիտանիայում ընկերությունն ընդհանուր առմամբ ապահովում է 14 000 աշխատատեղ:
Ընկերությունը հավաստիացրել է, որ վաճառքի իրականացման դեպքում էլ գլխավոր գրասենյակը կշարունակի մնալ Միացյալ Թագավորությունում:
Այս որոշումը հայտարարվել է այն բանից հետո, երբ Մեգ Օ'Նիլը զգուշացրել էր նավթի և գազի սպասվող ավելցուկի մասին և հայտարարել 700 աշխատատեղի կրճատման ծրագրերի մասին՝ ուղղված ընկերության ծախսերի օպտիմալացմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից