Նեթանյահուն և Վենսը Վաշինգտոնում քննարկել են առկա տարաձայնությունները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Վաշինգտոնում կայացած առանձնազրույցի ընթացքում «ուղղակի և անկեղծ» զրույց են ունեցել երկկողմ տարաձայնությունների շուրջ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։
Ըստ պարբերականի՝ պատերազմի ընթացքում Վենսը դարձել էր Թրամփի մերձավոր շրջապատի առավել թերահավատ գործիչը Նեթանյահուի նկատմամբ՝ բացահայտորեն քննադատելով նրան Իրանի հետ կնքված հուշագրին դիմակայելու և ԱՄՆ նախագահի հանդեպ անբավարար հավատարմության համար։
Իր հերթին իսրայելական կողմը դժգոհ էր Վենսի քննադատությունից, մինչդեռ ամերիկյան կողմում մտավախություն կար, թե Նեթանյահուն ԱՄՆ-ում և Իսրայելում իր դաշնակիցների միջոցով քաղաքական արշավ է վարում փոխնախագահի դեմ։
Չնայած լարվածությանը՝ Բլեր Հաուսում կայացած հանդիպման մասնակիցները, ըստ ամերիկյան կողմի պաշտոնական արձագանքի, անցկացրել են «ջերմ ու արդյունավետ զրույց»՝ պայմանավորվելով շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից