Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում կազմակերպված Government Day միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:
Government Day-ի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ պետական կառույցներում թվային լուծումների ներդրմանը, ոլորտային մարտահրավերներին և պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նախարար Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացի մասին և ընդգծել ժամանակակից թվային գործիքների կիրառման կարևորությունը քաղաքացիներին արագ և հասցեական ծառայություններ մատուցելու գործում։
Այս համատեքստում նախարարն անդրադարձել է e-work.am կայքի հնարավորություններին, որը թույլ է տալիս անմիջական կապ ապահովել աշխատանք փնտրողների և գործատուների միջև՝ միաժամանակ պարզեցնելով թափուր աշխատատեղերի որոնումը։ Արսեն Թորոսյանը շեշտել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված Spark.work հարթակի դերը՝ աշխատանքային գործընթացների կանոնակարգման և արդյունավետության բարձրացման գործում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից