Իրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունը
Այսօր վաղ առավոտվանից իրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունը։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քննչական գործողություններն իրականացվում են հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործի` Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Խոսքը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելուն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը» հատկանիշներով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից