Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հուլիսի 28-ին «Թալհաթ» մարզադաշտում հյուրընկալվեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր երևանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հայկական թիմը, չնայած 1-2 հաշվով զիջեց Դուբլինում, հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Հաջորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյեն»։
Հանդիպումները կկայանան օգոստոսի 4-ին ու 11-ին․ առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում։
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր հուլիսի 30-ին «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր մոլդովական «Զիմբրուին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։ Աբովյանում կայացած հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այսպիսով, «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Այդ փուլում երևանայն թիմի մրցակիցը կլինի շվեյցարական «Սիոնը»։
Հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին ու 13-ին․ առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում։
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ «Փյունիկը» և «Ալաշկերտը», ավարտեցին իրենց եվրագավաթային մրցաշրջանը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում՝ համապատասխանաբար զիջելով դիմակայություններում «Դեբրեցենին» ու «Կլուժին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից