Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։
«Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի։
Շնորհակալ եմ Շիրակի մարզի բոլոր բնակիչներին աջակցության և համագործակցության համար։ Ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, ամենօրյա աշխատանքով ու գործուն քայլերով անելու եմ հնարավորը՝ արդարացնելու ձեր սպասումները։
Վստահ եմ, որ միասին կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները և ապահովել Շիրակի ու Գյումրու կայուն զարգացումն ու բարեկեցիկ ապագան։
Անշեղ հանձնառությամբ, նվիրումով ու եռանդով քայլելու ենք առաջ՝ հանուն Շիրակի մարզի, նրա համայնքների, յուրաքանչյուր բնակչի և Հայաստանի Հանրապետության»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից