Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները
Թեման չափազանց զգայուն է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Ս-400 զենիթահրթիռային համալիրները այլ երկրի վաճառելու Թուրքիայի մտադրությանը։ «Մենք թուրքական կողմի հետ շփումներ ունեցել ենք այս հարցի շուրջ եւ կշարունակենք այդ շփումները»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։
Այսօր ավելի վաղ թուրքական իշխանամետ Hürriyet թերթը հայտնել էր, որ Անկարան Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համալիրները վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։ Թերթի տվյալներով՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։Oksijen թերթն իր հերթին հավանական գնորդ նշել է Արաբական Միացյալ Էմիրությունները։
Hürriyet-ը գրել էր, որ Անկարան իրավական լուծում է փնտրում, որը կբավարարի ԱՄՆ-ին, որպեսզի Թուրքիան դուրս բերվի ամերիկյան CAATSA պատժամիջոցներից եւ վերադառնա նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին։
Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք էր բերել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի 4 դիվիզիոն՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հայտնել էր, որ մատակարարման պայմանագիրն ամբողջությամբ կատարվել է։
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ Ս-400-ների մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան հայտնվել է Վաշինգտոնի պատժամիջոցների տակ եւ զրկվել F-35 կործանիչների արտադրության եւ ձեռք բերման ծրագրից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից