Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցված մահերի ավելի քան կեսի պատճառը սրտանոթային հիվանդություններն են եղել։Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալները։
Տվյալ ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 10 հազար 493 մահ, որոնցից 5 հազար 486-ը կամ 52.3 տոկոսը պայմանավորված են եղել արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։ Թեև դրանք շարունակում են մնալ մահացության գլխավոր պատճառը, նման դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4 տոկոսով՝ 5 հազար 860-ից հասնելով 5 հազար 486-ի։
Մահացության երկրորդ հիմնական պատճառը նորագոյացություններն են։ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին դրանց հետևանքով մահացել է 2 հազար 237 մարդ, ինչը 6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արդյունքում նորագոյացությունների մասնաբաժինը մահացության ընդհանուր կառուցվածքում աճել է՝ 18.9 տոկոսից հասնելով 21.3 տոկոսի։
Շնչառական օրգանների հիվանդություններից մահացել է 1 հազար 38 մարդ՝ նախորդ տարվա 1 հազար 201-ի փոխարեն։ Այս պատճառով մահերի թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 13.6 տոկոսով։
Միաժամանակ զգալի նվազում է գրանցվել վարակիչ և մակաբուծային հիվանդություններից մահացության դեպքերում։ Եթե 2025 թվականի հունվար-մայիսին նման հիվանդությունների հետևանքով մահացել էր 135 մարդ, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 63, ինչը շուրջ 53 տոկոսով պակաս է։
Մարսողական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերը փոքր աճ են արձանագրել՝ 550-ից հասնելով 562-ի, իսկ հիվանդացության և մահացության արտաքին պատճառներից գրանցված մահերի թիվը կազմել է 325՝ նախորդ տարվա 340-ի դիմաց։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-մայիսին Հայաստանում գրանցվել է 10 հազար 493 մահ, ինչը 708-ով կամ 6.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Top-news


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից