Հայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված է
2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի քաղաքային բնակավայրերում փողոցների և անցումների ընդհանուր երկարությունը կազմել է ավելի քան 4 հազար կիլոմետր, որից շուրջ 3 հազար 200 կիլոմետրը կամ մոտ 79 տոկոսը բարեկարգված է։ Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ըստ վիճակագրության՝ շուրջ 842 կիլոմետր փողոց և անցում շարունակում է մնալ բնահողային։ Բարեկարգված ճանապարհներից շուրջ 2 հազար 829 կիլոմետրը ասֆալտբետոնե են, 86 կիլոմետրը՝ ցեմենտբետոնե, իսկ 287 կիլոմետրը՝ խճից և կոպիճից մշակված կապակցող նյութերով։
Ամենաերկար փողոցային ցանցն ունի Երևանը՝ 1 075 կիլոմետր, որից ավելի քան 1001 կիլոմետրը բարեկարգված է։ Մարզերից ամենաերկար փողոցային ցանցը Կոտայքում է՝ 538 կիլոմետր, որին հաջորդում են Լոռին՝ 507 և Արմավիրը՝ 444 կիլոմետր։Միաժամանակ որոշ մարզերում բնահողային ճանապարհների մասնաբաժինը շարունակում է զգալի մնալ։ Գեղարքունիքում ընդհանուր 339 կիլոմետր փողոցներից 218 կիլոմետրը բնահողային է, իսկ Տավուշում՝ 159 կիլոմետրից շուրջ 71 կիլոմետրը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ քաղաքային փողոցների, անցումների և հրապարակների, ներառյալ մայթերի, ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 44.5 միլիոն քառակուսի մետր, որից ավելի քան 37.1 միլիոն քառակուսի մետրը բարեկարգված է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից