Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 625-ի՝ մեկ օրում ավելանալով 25-ով։ Հիվանդացածների թիվը կազմում է 1 792 կամ 33-ով ավելի, քան նախորդ օրը։ Մահացության ցուցանիշը կազմում է 34,9%։ Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկողության տակ է 764 հիվանդ։ Վերջին երեք շաբաթներին ախտահարվածների հետ շփված անձանց հսկման ցուցանիշը կազմում է 78,6%։
Կոնգոյի առողջապահության նախարար Սամյուել Ռոժե Կամբան հայտնել է, որ էբոլայով հիվանդության դեպքեր են հայտնաբերվել նաև երկրի արևելյան Չոպոյի և Վերին Ուելեի նահանգներում։ Նախարարը նշել է, որ այդ նահանգներից յուրաքանչյուրում գրանցվել է էբոլայով ախտահարման երկուական դեպք։
Էբոլա տենդի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից