Հրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին
Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին՝ ի պատասխան ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից երկրի հարավային և արևելյան շրջաններին հասցված հարվածների։ Reuters-ի փոխանցմամբ՝ այդ զարգացումը վերջնականապես խաթարել է շուրջ երեք շաբաթ առաջ հաստատված հրադադարը։
Իրանական լրատվամիջոցները նաև հայտնել են երկրի հարավային շրջաններում, այդ թվում՝ Բուշեհրում, Բանդար Աբասում և մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած պայթյունների մասին։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ վերջին ժամերին ԱՄՆ-ն Իրանի տարածքում նոր հարվածներ չի իրականացրել։Իրանի բանակը հայտարարել է, որ թիրախավորել է Քուվեյթում, Կատարում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները։ Քուվեյթի իշխանությունները հայտնել են, որ խոցել են մի շարք հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, իսկ Հորդանանը տեղեկացրել է, որ իր օդային տարածքում արձակված հրթիռների մեծ մասը խոցվել է։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ իր ուժերը հարվածել են Իրանի շուրջ 90 ռազմական թիրախի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, ափամերձ վերահսկողության միջոցների, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստների։ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության տվյալներով՝ գործողություններն իրականացվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել էր տարածաշրջանում երեք նավթատարների վրա հարձակվելու մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով իրադարձություններին, հայտարարել է, որ եթե նման հարձակումները կրկնվեն, ԱՄՆ-ի պատասխանը «շատ ավելի կոշտ կլինի»։
Top-news


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից