Իրանի շուրջ լարվածությունը չի թուլանում
Պակիստանն ու Կատարը աշխատում են Միացյալ Նահանգներին եւ Իրանին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Երկու երկրների միջեւ հրադադարը խախտվել է, երբ կողմերը փոխադարձ նոր հարվածներ են հասցրել։
Ավելի վաղ` Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը «քննարկել են Միացյալ Նահանգների գործողությունները Պարսից ծոցում» եւ «պայմանավորվել շարունակել համակարգումը տարբեր ուղղություններով»։
Այս պայմաններում, ըստ CNN- ի, Իսրայելը այս շաբաթ Միացյալ Նահանգներին փոխանցել է հետախուզական տվյալներ, ըստ որոնց՝ Իրանը պատրաստել է Դոնալդ Թրամփին սպանելու ծրագիր։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն արդեն իսկ պարբերաբար տեղեկություններ էր ստանում նախագահի հասցեին հնարավոր սպառնալիքների մասին։
CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը դեռեւս չի հասցրել ինքնուրույն ստուգել Իսրայելի տրամադրած տվյալները։ Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ կարծում են, որ Իսրայելի զեկույցը կարող է լինել վարչապետ Բենիամին Նեթանյահուի փորձը՝ ազդելու Սպիտակ տան որոշումների վրա եւ Դոնալդ Թրամփին դրդելու ակտիվացնել ռազմական գործողությունները։
Նախօրեին Անկարայում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Թրամփը լրագրողների հետ զրույցում, չի բացառել, որ կարող է դառնալ մահափորձի զոհ։ Նրա խոսքով՝ ինքը «Իրանի սպանության ցուցակի առաջին համարն է»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից