Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
Փարիզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Hôtel Drouot աճուրդային կենտրոն և հանդիպել կառույցի նախագահ Ալեքսանդր Ժիքելոյի հետ։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանը, աճուրդների կազմակերպման և անցկացման ընթացակարգերին, կիրառվող տեխնոլոգիաներին։ Նախարարին ներկայացվել է, թե ինչպես են պահպանվում հատկապես հին լոտերը, որոնք լրացուցիչ ուշադրության կարիք ունեն։ Ալեքսանդր Ժիքելոն ներկայացրել է նաև աճուրդային գործընթացի առանձնահատկությունները, տարբեր երկրների հետ համագործակցության ուղղությունները և մյուս կարևոր մանրամասները։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը աճուրդային համակարգի, արվեստի շուկայի կառավարման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև մշակութային արժեքների օրինական շրջանառության խթանման և ապօրինի շրջանառության կանխարգելման հետ կապված։
Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ կարևորելով փորձի փոխանակման ծրագրերը, Hôtel Drouot-ի հետ մասնագիտական այցերի կազմակերպումը, ինչպես նաև հայկական թանգարանների մասնագետների, կուրատորների և արվեստի փորձագետների վերապատրաստման հնարավորությունները։
Hôtel Drouot կենտրոնն ունի 17 աճուրդային և ցուցահանդեսային սրահ, որտեղ գործում են ավելի քան 100 լիցենզավորված աճուրդավարներ։ Ամեն տարի այստեղ անցկացվում է շուրջ 2,000 աճուրդ, որոնց ընթացքում վաճառվում է մոտ 600,000 առարկա։ Կենտրոնն առաջարկում է նաև արվեստի գործերի գնահատման, փոխադրման և պահեստավորման ծառայություններ, ինչպես նաև մշակութային ոլորտի մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից