Քննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի տնտեսական դիվանագիտության համար պատասխանատու արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանին ԵՄ կողմից առաջարկված ինքնավար առևտրային միջոցները (ATM), ինչը բոլորովին նոր պայմաններ է ստեղծում դեպի ԵՄ շուկաներ հայկական արտահանումների համար և էլ ավելի է նպաստում Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը։
Փոխնախարար Թեոխարիսը ողջունել է Հայաստանում անցկացրած խորհդարանական ընտրությունների արդյունքները և ընդգծել է, որ Հունաստանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը։
Փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ նաև քննարկել է հայկական արտադրանքները հունական ներկրողներին և դիստրիբյուտորներին ներկայացնելու տարբերակները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից