Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
75 տարեկանում մահացել է ուելսցի երգչուհի Բոնի Թայլերը, որի խռպոտ, բայց հզոր ձայնը «Total Eclipse of the Heart» և այլ հիթեր է դարձրել 1980-ականների դասական ստեղծագործություններ։ Երգչուհու ընտանիքն ու թիմը նրա ֆեյսբուքյան էջում հայտնել են, որ Թայլերն անսպասելի մահացել է Պորտուգալիայի հիվանդանոցում՝ այն հիվանդության հետևանքով, որի դեմ բուժում էր ստանում։ Մայիսին Թայլերը Պորտուգալիայի Ֆարու քաղաքի մերձակայքում գտնվող հիվանդանոցում ենթարկվել էր աղիքների շտապ վիրահատության։
Բոնի Թայլերի ամենահայտնի ստեղծագործություններից է 1983 թվականին թողարկված «Total Eclipse of the Heart» երգը, որը գլխավորել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները։ Նրա կարիերայում շրջադարձային պահ դարձավ ձայնալարերի հանգույցների վիրահատությունը, որից հետո ձայնը դարձավ ավելի խռպոտ և առանձնահատուկ։ Դրանից հետո նա թողարկեց «It’s a Heartache» հիթը, որը դարձավ նրա առաջին մեծ հաջողությունը ԱՄՆ-ում։
2013 թվականին նա ներկայացրել է Մեծ Բրիտանիան «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ «Believe in Me» երգով, իսկ վերջին ստուդիական ալբոմը՝ «The Best Is Yet to Come», թողարկել էր 2021 թվականին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից