Բնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժան
Երևանի բնակարանային շուկայում գները շարունակում են աճել: Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները հունվար-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող փաստաթղթում։ Ըստ հրապարակած տվյալների, 2026 թվականի մայիսին մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի շուկայական միջին գինը գրեթե բոլոր վարչական շրջաններում գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ամենաթանկ վարչական շրջանը շարունակում է մնալ Կենտրոնը, որտեղ բնակարանի 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 937 հազար դրամ։ Նախորդ տարվա մայիսին նույն ցուցանիշը եղել է 880,1 հազար դրամ, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 6,5 տոկոսով։ Երկրորդ ամենաթանկ վարչական շրջանը Արաբկիրն է՝ 691 հազար դրամ, որին հաջորդում են Նորք-Մարաշը՝ 561 հազար դրամ, Դավթաշենը՝ 547 հազար դրամ և Քանաքեռ-Զեյթունը՝ 521,7 հազար դրամ։
Ամենացածր գները շարունակում են գրանցվել Նուբարաշենում, որտեղ 1 քառակուսի մետրի միջին արժեքը կազմել է 263,9 հազար դրամ։
Երևանի վարչական շրջաններում բնակարանների 1 քառակուսի մետրի միջին շուկայական գների ամբողջական պատկերը ներկայացված է ստորև տեղադրված ինֆոգրաֆիկում։
https://flo.uri.sh/visualisation/29636437/embed
Top-news


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից