Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար
Հուլիսի 8-ին Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուքեյրի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Հանդիպման ընթացքում Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար։
Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկ բարեկամական հարաբերությունները՝ Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ Լիբանանին՝ նպաստելով երկրում առկա մարդասիրական իրավաիճակի մեղմացմանը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Լիբանանի նախագահների աշխատակազմերի միջև համագործակցության զարգացմանը՝ ընդգծելով այդ համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման և անհրաժեշտ իրավապայմանագրային հիմքերի ձևավորման կարևորությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից