Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, թե Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից՝ չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ հակառակի մասին վկայող մեկնաբանություններին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թրամփն ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Լիբանանից Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը։
«Այո, կարծում եմ՝ նրանք դա կանեն։ Կարծում եմ՝ նրանք ուզում են։ Այսպիսով, մենք համաձայնագիր ունենք Իսրայելի և Լիբանանի հետ։ Այո, նրանք կհեռանան։ Եվ կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի»,-ասել է Թրամփը։
Անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել էր Լիբանանի այն տարածքներ, որոնք գտնվում են իսրայելական բանակի վերահսկողության տակ։ Նա զինվորների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իսրայելը դուրս չի բերի իր զորքերը Լիբանանի հարավից, քանի դեռ «Հեզբոլլահ»-ը շարունակում է սպառնալիք ներկայացնել Իսրայելի համար։
Հունիսի 26-ին Իսրայելի և Լիբանանի կառավարությունները՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, ձեռք են բերել անվտանգության վերաբերյալ համաձայնություն, որի համաձայն՝ Իսրայելը Լիբանանի բանակին կհանձնի իր վերահսկողության տակ գտնվող երկու հատված։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից