Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ
Ռուսաստանի կառավարությունը արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ կառավարության անդամների հետ նախագահի խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ վառելիքի ներքին շուկայում իրավիճակը դարձյալ բարդ է։ Շարժիչային վառելիքի պահանջարկն աճել է մոտ մեկ երրորդով, ուստի իշխանությունները շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ շուկան հագեցնելու համար:
Նովակը հայտնել է, որ հուլիսին Ռուսաստանը կսկսի ներկրված նավթամթերքի մատակարարումը։ Նա վստահեցրել է, որ այդ միջոցը, ինչպես նաև դիզելային վառելիքի արտահանման արգելքը, կօգնեն կայունացնել վառելիքի մատակարարումները մարզեր:
Ավելի վաղ իշխանություններն արդեն սահմանափակել էին բենզինի արտահանումը և խստացրել ներքին շուկա մատակարարումների նկատմամբ վերահսկողությունը: Վառելիքի հետ կապված իրավիճակը բարդացել է ամռանը՝ պահանջարկի աճի, լոգիստիկայի փոփոխությունների և նավթավերամշակման գործարաններում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների պատճառով չնախատեսված վերանորոգման ֆոնին։ Մինչ այդ ՌԴ փոխվարչապետը շուկան անվանել էր լարված, բայց վերահսկելի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից