ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի Patriot-ի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա։ Հայտարարությունը նա արել է Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք Ուկրաինային կտանք Patriot-ներ արտադրելու իրավունքը, ցույց տանք, թե ինչպես է դա արվում, դա շատ բարդ է, բայց դուք կկարողանաք արագ այն հասկանալ: Շատ երկրներ չեն կարողանա արտադրել նման հրթիռներ, բայց ուկրաինացիները «շատ հնարամիտ են»,- ասել է Թրամփը։
Հետո ԱՄՆ նախագահը կատակել է, որ Զելենսկին էլ չի կարողանա «գանգատվել, որ մենք նրանց բավարար չափով չենք տալիս: Հիմա ինքներդ դա արեք»։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Patriot արտադրողը դեռ չի տեղեկացվել այդ մասին, բայց «ամեն ինչ կկարգավորվի»։
Մայիսի վերջին Վոլոդիմիր Զելենսկին շտապ նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Կոնգրեսին՝ զգուշացնելով Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի կրիտիկական դեֆիցիտի մասին։ Զելենսկին լրագրողներին ասել է, որ ամերիկացի գործընկերոջն ուղղված նամակում նա խնդրել է Ուկրաինային Patriot հակաբալիստիկ հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից