Պենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը չեղյալ է հայտարարել չորեքշաբթի Իսրայել այցը՝ Իրանի հետ լարվածության սրման պատճառով, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Հեգսեթը պետք է կատարեր իր առաջին պաշտոնական այցը Իսրայել՝ հանդիպելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ։ Նա նաև պլանավորել էր այցելել Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներ։ Այցը չեղյալ է հայտարարվել չորեքշաբթի առավոտյան՝ չնայած արդեն իսկ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին, նշել են աղբյուրները։
Հեգսեթի այցի նպատակներից մեկն էր փարատել Իսրայելի մտավախությունները՝ Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 անտեսանելի կործանիչների հնարավոր վաճառքի կապակցությամբ, որի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ երկիրն է, որն այժմ իր ռազմաօդային ուժերի կազմում ունի ամերիկյան այս ժամանակակից կործանիչը:
CNN-ի հետ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կտրականապես դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն։ «Թուրքիան ագրեսիվ ձգտումներ ունի... Այն խաղաղությանն ու կայունությանը նպաստող ուժ չէ,- ասել է նա և հավելել.- ես դա չէի անի»։
Իսրայելի վարչապետը կրկնել է, որ ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների մատակարարումը «կխախտի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից