Մեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպան
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ մեր ցանկությունը և կամքը շատ լուրջ են ու վճռական: Տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է, և այս մասին հստակ հայտարարություններ են արվել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Անցյալ շաբաթ, երբ մեծարգո Նիկոլ Փաշինյանն Իրանում հանդիպեց ԻԻՀ մեծարգո նախագահ պարոն Փեզեշքիանիի հետ, այս հանդիպման շրջանակում պարոն Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծեց կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը: Ուստի կարող ենք ասել, որ ԻԻՀ-ն իր կողմից շարունակ և հետամուտ կերպով աշխատում և քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար և վճռական կերպով շարունակում է այս ճանապարհին քայլեր ձեռնարկել:
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք, և տեքստը ուսումնասիրության և կազմման փուլում է: Հուսով եմ՝ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ: Հնարավորինս պետք է աշխատենք այս փաստաթղթի ամփոփման և վերջնական տեսքի բերման համար: ԻԻՀ-ն մեծ սիրով կողջունի ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԻԻՀ, որտեղ կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը:
Կարծում եմ՝ այս փաստաթղթով նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի հետագա համագործակցության համար: Այդ թվում տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ ներդրումների, թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական, հստակ ուղենիշներ կտրվեն համագործակցության հետագա ուղղությունների համար»,- ասել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից