Տոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրությունների
Ղազախստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին հրապարակել է որոշում, ըստ որի՝ երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իրավունք ունի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Դատարանի պարզաբանմամբ՝ նոր սահմանադրության պայմաններում նախագահի պաշտոնում ընտրվելը դիտարկվում է որպես առաջին, ինչը փաստացի զրոյացնում է Տոկաևի նախագահական ժամկետը, որը նախկին օրենսդրությամբ պետք է ավարտվեր 2029 թվականին։
Այս իրավական հնարավորությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ մարտ ամսին անցկացված հանրաքվեի արդյունքում քաղաքացիների 87%-ը հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին։ Տոկաևը դիմել էր Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք 1995 թվականի սահմանադրությամբ պաշտոն զբաղեցրած անձինք կարող են առաջադրվել նոր սահմանադրության ներքո։ Դատարանը տվել է դրական պատասխան՝ հիմնավորելով, որ նոր օրենսդրության մեջ չկա նախկին նախագահական ժամկետները հաշվի առնելու սահմանափակում։
Այսպիսով, գործող նախագահը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններին, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին երկրում սահմանվել էր նախագահի պաշտոնավարման մեկ՝ յոթնամյա ժամկետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից