Իսրայելը հատել է կարմիր գիծը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ Ynet
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումն Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններում ավելի խոր ճգնաժամ է առաջացրել, քան երևում է հանրությանը։ Ինչպես հաղորդում է Ynet-ը, Բաքուն այս քայլը համարում է «կարմիր գծի» հատում՝ ընդգծելով, որ Իսրայելը հաշվի չի առել Ադրբեջանի տարիների աջակցությունն և չի դրսևորել անհրաժեշտ զգայունություն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում։
Ադրբեջանական ղեկավարությունը խորապես հիասթափված է ոչ միայն որոշման բովանդակությունից, այլև դրա ընդունման ձևաչափից։ Ըստ աղբյուրների՝ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսել է միայն այն ժամանակ, երբ որոշումն արդեն հրապարակվել էր, ինչը Բաքվի համար ընկալվել է որպես կայացած փաստ, այլ ոչ թե երկխոսություն։
Բաքուն հատուկ մտահոգություն ունի, քանի որ կարծում է, թե նույն կազմակերպությունները, որոնք Իսրայելին մեղադրում են Գազայում ցեղասպանության մեջ, Ադրբեջանին էլ մեղադրում են «էթնիկ զտումների» մեջ։
Ադրբեջանական պաշտոնյաներն ակնկալում էին, որ Իսրայելը կխուսափի մի քայլից, որը հայկական հարցին աջակցություն է հաղորդում, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանը, չնայած միջազգային ճնշումներին, դեմ չի արտահայտվել Իսրայելին Գազայի, Լիբանանի կամ Իրանի հարցերում։
Ինչպես նշում է Ynet-ը, Բաքվում այժմ հարց է բարձրացվում, թե ինչու Իսրայելը որոշեց վնասել իր ամենաբարեկամական երկրներից մեկի հետ հարաբերությունները, որտեղ հակասեմականությունը գործնականում բացակայում է։
Ադրբեջանական կողմը հույս ունի, որ ճգնաժամն այլևս չի խորանա, իսկ հարցը չի հասնի Կնեսետում քվեարկության կամ հաստատման։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից