Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. Axios
Axios-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, հայտնել է, որ նախագահ Թրամփը, որը Թուրքիայում մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հաստատել է Իրանին հարվածելու ծրագիրը։ Մինչ այդ Անկարայում նա խորհրդակցություններ է անցկացրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնի հետ:
ԱՄՆ-ի պատասխան հարվածներն Իրանին հասցվել են ՀՕՊ և առափնյա հսկողության համակարգերի, զենիթային ու թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքների և նավահանգստային կառույցների ուղղությամբ, հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
Կենտրոնական հրամանատարությունն ավելի ուշ հայտարարել է հարվածների նոր շարքի ավարտի և ավելի քան 80 թիրախ խոցելու մասին՝ ՀՕՊ համակարգեր, կառավարման կետեր, առափնյա ռադիոտեղորոշիչ կայաններ, հականավային հրթիռային համալիրներ և ԻՀՊԿ-ի փոքր մոտորանավակներ: Ըստ Axios-ի աղբյուրի` նոր հարվածները 4-5 անգամ ավելի մասշտաբային և հզոր էին, քան հունիսի վերջին հասցված հարվածները: CNN-ի զրուցակիցը դրանք անվանել է «պատիժ», որն «արագ չի ավարտվի»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից