Այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի
Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին կարծում է, որ TRIPP նախագծից եկող ռիսկերի կառավարումը ու հնարավոր մարտահրավերների վերացումը պետք է լինեն հայ- իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից։
Նա, նաեւ հիշելով այս գիշեր ԱՄՆ-ի կողմից իրանական օբյեկտների վրա հարվածները, նշել է. « Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա և պատասխան տրվի այդ անհանգստություններին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ հավաստիացրել է, որ այս ծրագրի, այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք և ԱՄՆ-ի ներկայության արդյունքում որևէ սպառնալիք և մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի»։
Դեսպանի կարծիքով` պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանը կարող է իրականացնել ապաշրջափակման իր ողջ ներուժը։
Միաժամանակ` նա հարատև և առանձնահատուկ հարաբերություններ է որակել երկու երկրների միջեւ կապերը։
Ըստ դեսպանի` Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին շատ յուրահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ` միշտ անվանելով ազնիվ հարեւան։
«Նա նաև յուրահատուկ հարգանքով էր վերաբերվում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին և օգտագործում էր ամեն առիթները այդ ընտանիքներին այցեր կատարելու համար, հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակները զոհվել են իրանա- իրաքյան պատերազմում»։
Դեսպանը հույս է հայտնել, որ նահատակ առաջնորդի գաղափարները «որպես ճրագ, միշտ կլինեն մեր ձեռքում` հայ- իրանական հարաբերությունների զարգացման և ապագայում մեծ ծրագրերի իրականացման ճանապարհին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից