Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանում վստահ հաղթանակ էր տարել Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» նկատմամբ՝ առավելության հասնելով 2:0 հաշվով:
Հայկական ակումբի եվրագավաթային այս կարևոր հաջողությունն աննկատ չի մնացել ներքին առաջնությունում մրցակիցների կողմից։ Մասնավորապես, «Նոա» ֆուտբոլային ակումբը դրսևորել է մարզական համերաշխություն և շնորհավորել գործընկերներին։
«Արարատ-Արմենիայի» հետխաղային հաղթական հրապարակման մեկնաբանություններում «Նոայի» պաշտոնական էջը թողել է հետևյալ գրառումը. «Շնորհավորում ենք։ Հաջողություն ենք մաղթում առաջիկա խաղերում»։
Թիմերի միջև այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից