Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Պարագվայի սենատոր Սելեստե Ամարիլյայի կողմից ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին հնչեցրած վիրավորանքները:
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբն իր խստագույն անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնում Պարագվայի սենատոր Սելեստե Ամարիլյայի՝ մեր ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հասցեին արված ռասիստական և այլատյացական անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։
Մեր ակումբը վճռականորեն դատապարտում է նման հայտարարությունները, որոնք անվայել են քաղաքական ներկայացուցչին, և իր լիակատար աջակցությունն է հայտնում մեր խաղացող Կիլիան Մբապեին, ով օրինակ է ծառայում միլիոնավոր մարդկանց և հատկապես երեխաների համար ամբողջ աշխարհում:
Ատելություն սերմանող նման վարքագիծը չպետք է տեղ ունենա հասարակության մեջ։ Ֆուտբոլն ու սպորտը հավասարության և համերաշխության հարթակներ են, և Մադրիդի «Ռեալը» կշարունակի աշխատել՝ ապահովելու, որ ռասիզմը, քսենոֆոբիան և բռնությունն ընդմիշտ արմատախիլ արվեն»,- ասված է մադրիդյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից