Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են. մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Յըլմազ
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն անդրադարձել է Էրդողան-Թրամփ հանդիպմանը, տեղեկացրել, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում են Հարավային Կովկասում իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային, համաշխարհային և երկկողմ հարցեր։
«Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են։ Արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել է Յըլմազը։
Նա հավելել է, որ նախագահները խոսելու են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների մասին: Թուրք պաշտոնյան հավելել է, որ Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու ուղղությամբ։ «Մենք այս հարցում նմանատիպ տեսակետներ ունենք Միացյալ Նահանգների հետ»,- նշել է Յըլմազը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից