Հուլիսի 6-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի քանի գյուղերի: Հիմնականում տուժել են Գոգհովիտ, Ցողամարգ, Հողմիկ և Բանդիվան գյուղերը: Գյուղացիներն ու վարչական ղեկավարներն ասում են, որ կարկտահարվել են հիմնականում ցորենի, գարու և վարսակի ցանքատարածությունները։ Դրանք այլևս վերականգնման ենթակա չեն:
Հունիսի 6-ի երեկոյան տարօրինակ՝ սև ու գալարվող ամպեր էին կուտակվել Շիրակի երկնքում: Սառը քամին արդեն հուշում էր գյուղացիներին, որ կարկուտ է տեղալու: Գրեթե առանց անձրևի, միանգամից տեղացած կարկուտից այգիներում ու դաշտերում աշխատող մարդիկ հազիվ են հասցրել պատսպարվել: Կարկուտն ուղեկցվել է ուժեղ քամիներով։ Էլեկտրական հոսանքի մի քանի հենասյուներ են կողաշրջվել Աշոցքի տարածաշրջանի Գոգհովիտ գյուղում, պատմում է գյուղի վարչական ղեկավար Վարդան Թադևոսյանը:
«Գյուղում երեք հատ էլեկտրական հենասյուն է քցել, ջրատաքացուցիչների կոլբաներն են տրաքել, կամացից արձանագրում ենք՝ ինչ որ կա :Որոշում կա՝ համայնքի ղեկավարը զանգեց ներկայացրեց, որ մարզպետարանի հետ հանձնաժողով կգա վնասի չափերը ստույգ գնահատելու համար»:
Գյուղացիները կարկուտի հասցրած վնասը շատ մեծ են համարում: Ասում են՝ մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ոչինչ չի խնայել, ջարդել է ամեն բան՝ մրգատու ծառեր, սածիլներ ու բանջարաբոստանային մշակաբույսեր:
«Երկնքից քարե կարկուտ թափել է ժողովրդի գլխին ,սաղ ավիրել է, բոստան, տուն, դուռ, նայեք ՝ ծառներս, էսիկ ջոկ, այգին ջոկ, ցանածներս ջոկ »:
82 ամյա Արմանուշ Հարությունյանն ինքն էր խնամում տնամերձ այգին: Ծիրան, խաղող, տարատեսակ մրգեր ու բանջարեղեն էր աճեցրել, անգամ նուշ ու թութ՝ հեռավոր Գոգհովիտում։ Բայց, ասում է՝ կարկուտն իր դառը քրտինքը հավասարեցրեց հողին:
Գոգհովիտի ցորենի,գարու և վարսակի բերքը գրեթե 80 տոկոսով ոչնչացված է, ասում են գյուղացիները։ Վնասված հասկերը վերականգնել հնարավոր չէ, կորցրել են ձմեռվա ապրուստը:
Կարկուտը մեծ վնասներ է հասցրել նաև Ամասիայի տարածաշրջանի գյուղերին, ասում է Հողմիկ գյուղի վարչական ղեկավար Անդոկ Պողոսյանը:
«Մոտ մի 50 հեկտար աշնանացան ցորեն, մի էդքան էլ գարնանացան գարի ու վարսակ՝ ամբողջովին ավերել է, ոչ մի բան չկա, մնացել է մենակ ցողունների կեսը դաշտերում, նաև գյուղի մեջ ընդհանուր բանջարաբոստանային կուլտուրաները լրիվ վերացվել են, ծառերը ջարդել, նույնիսկ քամին հետն էր, պոկել են շիֆերներ»:
Մի քանի օրից Շիրակի մարզի հյուսիսային գյուղերում պետք է սկսվեր խոտհունձը, բայց հիմա անասնակեր էլ չեն կարող պահեստավորել: Գյուղացիներն արդեն մտահոգվում են, որ խոտը կթանկանա։ Ցանքերը ապահովագրված չէին, հակակարկտային կայանքներն էլ հարյուրավոր կրակոցներ են արձակել, բայց սև կարկտաբեր ամպերը ցրել չի հաջողվել: Գյուղացիները պետությունից փոխհատուցում են ակնկալում։ Ասում են՝ եթե օգնություն չլինի, եկող տարի հողերը կմնան անմշակ:
armradio.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից