Բեմը՝ երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր. «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառում
Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հաղթող դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով վերջին զանգը մշակութային ձևաչափով անցկացնելու պատրաստակամության համար.
«Մեր նպատակը դպրոցական միջոցառումների մշակույթը փոխելն է, որպեսզի մեր բեմերը դառնան երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր: Վստահ եմ՝ ձեր շրջապատի համար էլ է հետաքրքրական, թե ինչպես եք ստեղծագործում, ինչպես եք ձեր գաղափարները կյանքի կոչում: Եվ սա թե՛ ձեզ, թե՛ մեզ համար հրաշալի փորձառություն էր՝ տեսնելու ձեր ստեղծագործական միտքը: Ի վերջո, դպրոցի առաքելությունն է նաև առավելապես խթանել երեխաների ստեղծագործական կարողությունները»:
Այս համատեքստում նախարարն առանձնակի շեշտել է միջոցառումը Կինոյի տանն անցկացնելու հանգամանքը՝ որպես Երևանի ամենաակտիվ մշակութային հաստատություններից մեկը: Նա աշակերտների ուշադրությունը հրավիրել է օրերս կայացող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վրա՝ ընդգծելով, որ կինոօրերն արվեստի այս ճյուղը բացահայտելու հրաշալի հնարավորություն կլինեն նաև իրենց համար:
Նշելով դահլիճում Հայաստանի ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի ներկայությունը՝ նախարարը կարևոր է համարել, որ աշակերտները ճանաչեն ժամանակակից արվեստագետներին և պատվեն նրանց: Նա տեղեկացրել է, որ Հարություն Խաչատրյանն այժմ աշխատում է Վահան Տերյանի մասին ֆիլմի շուրջ, որը առաջիկայում հասանելի կլինի բոլորին:
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Փոքր Մհերը», որը ստեղծված է արհեստական բանականության միջոցով։
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից ու Երևան քաղաքից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից