Դամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. Մակրոն
Ֆրանսիայի նախագահը մեկնել է Սիրիա: Նրա պատվիրակության կազմում են նաև գործարարներ՝ կենտրոնանալու հանրապետության վերականգնման և ներդրումների վրա: Էմանուել Մակրոնը արևմտյան առաջին ղեկավարն է, որն այցելում է Դամասկոս՝ 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։
Նախքան նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումը Մակրոնը հայտարարել է, որ Դամասկոսում է՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին։ «Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր էջ տարածաշրջանում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Ահմեդ ալ-Շարաան էլ շեշտել է՝ Մակրոնի այցը կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Նրա խոսքով՝ Փարիզը կառուցողական դեր է խաղացել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման գործում։
Մակրոնի այցի ֆոնին ֆրանսիական պատվիրակության հյուրանոցից ոչ հեռու պայթյուններ են որոտացել: 10-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկաններ: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահը պայթյունի պահին հյուրանոցի տարածքում չի եղել: Ովքեր և ինչ նպատակով են կազմակերպեպել պայթյունը՝ դեռևս հայտնի չէ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից