Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել
Դամասկոսում՝ զբոսաշրջության նախարարության հարևանությամբ, երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան: Սիրիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքերը հայտնաբերվել են անվտանգության ուժերի կողմից, սակայն վնասազերծման աշխատանքների ընթացքում դրանք պայթել են:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկները եղել են ինքնաշեն և տեղադրված են եղել ճանապարհի եզրին կայանված ավտոմեքենայում ու աղբամանում: Իրավապահ մարմինները տարածքը շրջափակել են և իրականացնում են հետաքննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար:
Պաշտոնական աղբյուրները հավաստիացնում են, որ պայթյունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կեցավայրի անվտանգության գոտուց դուրս և որևէ սպառնալիք չեն ներկայացնում նրա այցի ծրագրի համար, որը շարունակվում է ըստ նախատեսված գրաֆիկի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից