Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան: Այս մասին «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի 30 տոկոսը ատոմային է, սակայն պահանջարկն աճում է, և դա կարող է առաջիկա տասնամյակների ընթացքում հանգեցնել էլեկտրական հզորությունների դեֆիցիտի:
«Դրան պետք է պատրաստ լինել։ Եվ մեր պատասխանն է ունենալ մեծ կամ միջին հզորության կայան, մեկ կամ երկու բլոկ, որը կբավարարի էներգիայի առաջիկա պակասը տասնամյակներ շարունակ: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ինքնին միջուկային էներգետիկայի մասնագիտական ներուժի առկայությունը որակյալ տնտեսության և արդյունաբերության նշան է»,-նշել է Լիխաչովը: Նա հիշեցրել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման հերթական փուլից հետո հաջողվել է կայանի հզորությունները բարձրացնել մոտ 10 տոկոսով:
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում են հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու աշխատանքները, որից հետո Հայաստանը պլանավորում է նոր ատոմակայան կառուցել։ Հայաստանի կառավարությունը որոշել է, որ նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլային, իսկ նման ատոմակայանի կառուցման շուրջ Երևանը բանակցություններ է վարում 5 երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից