Իրանը սպառնում է չսկսել բանակցությունները, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները շարունակվեն
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները «չեն սկսվի», եթե սպառնալիքները շարունակվեն, հաղորդում է Al Jazeera գործակալությունը։
Դիվանագետի խոսքով՝ այդ դիրքորոշումը բխում է ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետից։ Արաղչին նաև նշել է, որ «միլիոնավոր հպարտ իրանցիներ» մասնակցում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին։ «Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր քաջ զինված ուժերը չեն ենթարկվում որևէ սպառնալիքի», - գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը X սոցիալական ցանցում՝ հավելելով․ «Հարգեք ձեր ստորագրությունը»։
Արաղչիի հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններից հետո, որոնցում նա նշել էր, որ Վաշինգտոնը կա՛մ համաձայնության կգա Թեհրանի հետ, կա՛մ կձեռնարկի ավելի կոշտ քայլեր։ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է «մեկ ժամում ոչնչացնել Իրանի կամուրջները և էներգետիկ ենթակառուցվածքները»՝ հավելելով, որ Իրանը ներկայում ֆինանսական դժվարությունների մեջ է։
Top-news.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից