Լեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա
Լեհաստանը 2022 թ. փետրվարին Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների ծավալումից ի վեր Կիևին է փոխանցել 16,4 միլիարդ զլոտի (մոտավորապես 4,5 միլիարդ դոլար) գումարի զենք և ռազմական տեխնիկա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Նրա ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ տրանշների մեծ մասը՝ 14,9 միլիարդ զլոտի (4,1 միլիարդ դոլար), Ուկրաինայի զինված ուժերին է մատակարարվել 2022-2023 թվականներին՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարության օրոք։ Հանրապետության ներկայիս իշխանություններն Ուկրաինային են փոխանցել 1,5 միլիարդ զլոտիի (0,4 միլիարդ դոլարի) ռազմական օգնություն, նշել է նախարարը։
Կոսինյակ-Կամիշը նաև հաստատել է, որ Վարշավան, իրոք, Կիևին է փոխանցել հրթիռներ Patriot համակարգերի համար։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության առաջարկով և խնդրանքով, (Patriot համակարգերի) օգտագործողների խմբի հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել Patriot հրթիռներ (Կիևին) փոխանցելու մասին: Փոխանցված քանակը չի գերազանցում մեր հնարավորությունների սահմանները և չի ազդում Լեհաստանի հակաօդային պաշտպանության ներուժի վրա», - ասել է Կոսինյակ- Կամիշը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից