P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) ազատազրկման ժամկետը կրկին կրճատվել է։ Նոր տվյալներով՝ երաժիշտը ազատ կարձակվի 2028 թվականի փետրվարի 8-ին՝ նախկինում նշված փետրվարի 23-ի փոխարեն։ Սկզբնապես նրա ազատ արձակման ամսաթիվը սահմանված էր 2028 թվականի մայիսի 8-ը։
Անցյալ տարվա հոկտեմբերին Նյու Յորքի դատարանը P. Diddy-ին դատապարտել էր 4 տարի և 2 ամիս ազատազրկման։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր էին ճանաչել մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով մարդկանց տեղափոխման երկու դրվագով, սակայն արդարացրել էին ռեկետի, ինչպես նաև սեռական շահագործման նպատակով բռնի տեղափոխման վերաբերյալ մեղադրանքներով։
Ապրիլին ռեփերի պաշտպանությունը հայտարարել էր, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը ԱՄՆ երկրորդ վերաքննիչ դատարանում։ Փաստաբանների կարծիքով՝ պատիժը չափազանց խիստ է՝ հաշվի առնելով, որ Քոմբսն արդարացվել է առավել ծանր մեղադրանքների մասով։ Նրանք նաև մտադիր էին պնդել, որ կանանց տեղափոխումը կապված էր մասնավոր երեկույթների ընթացքում սիրողական տեսանյութերի նկարահանման հետ, այլ ոչ թե հանցավոր գործունեության։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից