«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Ֆրանսիա-Պարագվայ հանդիպումն աչքի ընկավ ոչ թե ֆուտբոլային գեղեցիկ պահերով, այլ խաղացողների՝ ոչ այնքան ֆուտբոլային կեցվածքով։ Խաղի ընթացքում Պարագվայի հավաքականի ներկայացուցիչները բավական կոշտ պահվածք էին դրսևորում ֆրանսիացիների նկատմամբ, իսկ Ֆրանսիայի ավագ Կիլիան Մբապեն էլ խաղից հետո հրաժարվել էր սեղմել Պարագվայի հավաքականի դարպասապահի ձեռքը։
Այս դրվագից հետո պարագվայցի սենատոր Սելեստե Ամարիլյան կոշտ գրառում էր արել՝ Մբապեին անվանելով «ամբարտավան և տգեղ կամերունցի, որը զգուշորեն ձևանում է ֆրանսիացի», ինչպես նաև ափսոսանք էր հայտնել, որ խաղից հետո պարագվայցի խաղացողներից ոչ մեկը իրեն չի ապտակել։
Գրառումը մեծ արձագանք է գտել, պարագվայցի քաղաքական գործչին մեղադրում են ռասիզմի մեջ։ Նրան արձագանքել է Մբապեն՝ գրելով․ «Տիկին Սելեստե Ամարիլա, դուք նողկալի կին եք, անարժան ձեր պաշտոնին: Դուք չեք ներկայացնում Պարագվայը, մի երկիր, որը մրցաշարի ընթացքում փայլել է»:
Իրավիճակը, սակայն, այսքանով չի ավարտվել։ Հարցին միջամտել են երկու երկրների նախագահները։ «Եվս մեկ գոլ Կիլիան Մբապեի համար։ Այս անգամ՝ ռասիզմի դեմ։ Ամբողջ ուժով աջակցում եմ։ Երբ խոսքերը վիրավորում են, մեր արժեքները պատասխանում են՝ արժանապատվություն, հարգանք, եղբայրություն»,- X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Իր հերթին Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան նամակ է հղել Մակրոնին, որում քննադատել է սենատոր Սելեստե Ամարիլյայի գրառումը։ Նույնաբովանդակ հայտարարություն է արել նաև Պարագվայի ԱԳՆ-ն։
Նշենք նաև, որ սենատորը կարճ ժամանակ անց հեռացրել է իր գրառումը, սակայն այն հասցրել է մեծ արձագանք գտել ու սկանդալի պատճառ դառնալ։
radar.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից