Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 6-ին հանդիպում է ունեցել Եվրոպական միության (ԵՄ) օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությանը՝ ընդգծելով ՄԻՊ հաստատությունների անկախության առանցքային բնույթը, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը որևէ ձևաչափով միջամտության անթույլատրելիությունը, ինչպես նաև այդպիսի միջամտության հնարավորություն ստեղծող օրենսդրական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի անընդունելիությունը՝ միջազգային չափանիշների տեսանկյունից։
Անահիտ Մանասյանը և Թերեզա Անժինյուն վերահաստատել են համագործակցության հետագա ընդլայնման և երկու ինստիտուտների միջև կապերի առավել խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային գործընկերության առանցքային դերակատարությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից