Անչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկան
Քաղաքացիների կողքին լինելու, նրանց օգնելու ցանկությունը, սերը ծառայության նկատմամբ, համայնքի բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ցանկությունը 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկան ճանաչված Տիգրան Իսկանդարյանին 13 տարի առաջ բերեց ոստիկանություն։
Տիգրան Իսկանդարյանը նշում է, որ անչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում։ Դա շատ նուրբ, զգայուն աշխատանք է․ դպրոցականների հետ հաճախակի հանդիպումները, անկեղծ զրույցներն ու խորհուրդները նպաստում են նրանց՝ որպես օրինապահ քաղաքացի ձևավորմանը։
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցի տնօրեն Քրիստինե Դումանյանը պատմում է, որ Տիգրան Իսկանդարյանը կարողացել է վստահություն ձեռք բերել երեխաների շրջանում։ Համայնքի բնակիչների հետ աշխատանքը Տիգրան Իսկանդարյանի ամենօրյա ծառայության մասն է․ նրան համայնքում գրեթե բոլորն են ճանաչում։
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի պետ Մառլեն Հակոբյանն էլ նշում է, որ քաղաքացիների հետ երկխոսությունը Տիգրանի մոտ շատ լավ է ստացվում։
Համայնքային ոստիկանի գործողությունների արդյունքում առանցքային է, մասնավորապես, կենցաղային վեճերի հարթումը, որպեսզի դրանք ծանր հանցագործությունների չվերածվեն։ Ուստի կարևոր է համայնքի հետ ամուր կապը, մշտադիտարկումը, որպեսզի մարդիկ զգան, որ համայնքային ոստիկանն իրենց կողքին է։
Տիգրան Իսկանդարյանը 2025 թվականին բացահայտել է 84 հանցագործութան դեպք։ Նշում է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ փոխվել են հանցագործությունների կատարման մեխանիզմերը, ուստի պետք է մշտապես զարգացնել մասնագիտական հմտությունները, կատարելագործել կարողությունները։
Համայնքային ոստիկանի աշխատանքի կենտրոնում մարդն է՝ իր մտահոգություններով ու սպասումներով։ Ոստիկանության մայոր Տիգրան Իսկանդարյանը նշում է, որ կոչումներն ու պարգևները կարևոր են, սակայն ամենաարժեքավոր ձեռքբերումները վստահություն ու հարգանքն են։ Դրանք չեն շնորհվում, այլ վաստակվում են տարիների բարեխիղճ ծառայությամբ, նվիրվածությամբ և մարդկանց կողքին լինելու պատրաստակամությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից