Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը, և ինքը կարծում է, որ դրա լուծումը կարող է ավելի մոտ լինել, քան շատերը կարծում են։ Թրամփը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն ուկրաինական հակամարտությունն այս շաբաթ՝ Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։ «Մենք կգնանք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, կքննարկենք սա, և կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել»,- ասել է նա լրագրողներին։
Ըստ տեղեկությունների՝ Անկարայում սպասվում է Թրամփ-Զելենսկի հանդիպումը, որից հետո, ըստ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի՝ Թրամփը կշարունակի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հաղորդում են, որ նախատեսված է նաև ԱՄՆ նախագահի հանդիպումը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ: Հանդիպման նպատակի մասին, սակայն, մանրամասներ չեն հաղորդվում:
Երկու առաջնորդի հետ երկկողմ հանդիպումներին կհաջորդի Թրամփի մամուլի ասուլիսը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից