Բրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատը
Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է արել:
Բրազիլիան չհարգեց ինքն իրեն, իր երկրպագուներին։ Այն մարտավարությունը, որ ընտրվել էր նորվեգների հետ խաղում խայտառակություն էր։ Անհասկանալի էր Նեյմարին խաղադաշտ դուրս բերելը։ Մեղավորը բոլոր նրանք են, ովքեր հոգեբանական ճնշում գործադրեցին Անչելոտիի վրա եւ ստիպեցին կազմում ընդգրկել նրան։
Հիմա սպասման չորս տարի, իսկ Նորվեգիան, որ միայն սառը եւ ռոբոտային ֆուտբոլ է խաղում անցավ հաջորդ փուլ։
Ինչ վերաբերում է Անգլիային, ապա միայն հիացմունք ու հարգանք։ Նրանց խփած առաջի գոլը դարձավ դասական եւ ուսումնասիրման առարկա։ Բելինգհեմը, Քեյնը տաղանդավոր են։ Հիանալի տպավորություն Թողեց Գորդոնը, Ռայսը, Սական։
Մրցավարն ու կազմակերպիչներն ամեն ինչ արեցին, որ օգնեն Մեքսիկային։ Անգլիացին գնդակին խաղաց ու անկախ իր կամքից ոտքը սահեց եւ թեթեւ դիպավ մեքսիկացուն` կարմիր քարտ։ Քեյնը ուզում է հարվածել գնդակին, մեքսիկացին խորամանկորեն ոտքը մտցնում է Քեյնի ոտքի ու գնդակի արանքը ու հարված ստանում` 11 մետրանոց։
Անգլիան դիմացավ։ Անգլիան շատ ուժեղ թիմ ունի։
Բայց կարեւորն այն է, որ Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատը։ Ու լավ արեց, որ վերցրեց։ Եթե օրենքը թույլ է տալիս նիստերից անդադար մարդուն մնալ պատգամավոր, ապա ինչու նորից ոչինչ չանելով վերցնել մանդատը եւ ...
Ֆուտբոլ նայեք, թե չէ մյուս կողմում ամեն ինչ շատ տխուր է։ Պարզվում է կարելի է ոչինչ չանել, ընկերներին պարտադրել ոչինչ չանել, իսկ հետո ասել մանդատը զենք է եւ կրկին վերցնել այն։
Դե որ զենք է սրանից հետո թող դաշնակցականները մանդատի վրա երդվեն, հատկապես Իշխանի։ Էսքան չի կարելի չսիրել Հայաստանը։
Իսկ լուսանկարում Բելինգհեմի եւ Մարադոնայի լուսանկարն է, քանի որ միայն նրանց է հաջողվել Ացտեկա մարզադաշտում դուբլ ձեւակերպել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից