Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայային դատապարտել է երկու տարի վեց ամսվա բանտարկության՝ Վրաստանի գործող իշխանության տապալման հրապարակային կոչերի համար: Այս մասին հաղորդում է Georgia Today պարբերականը:
Վճիռը հրապարակել է քաղաքային դատարանի դատավոր Ռոմեո Տկեշելաշվիլին: Ախալայան մեղադրվում է այն բանում, որ 2026 թվականի փետրվարի 16-ի դատական նիստում հայտարարել է, որ կառավարող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պետք է տապալվի: Ախալայան ինքը դատավճռի հրապարակման պահին դատարանում ներկա չի եղել:
Ախալայան, որը Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2009-2012 թթ.՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ժամանակ, ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերին: Նրան առաջադրվել է մեղադրանք 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի նախագահական պալատի վրա գրոհ կազմակերպելու համար: Հետաքննության տվյալներով՝ նա հեռախոսով համակարգել է հոկտեմբերի 4-ի զանգվածային հանրահավաքի կազմակերպիչների գործողությունները: Այդ գործով վճիռ դեռևս չի կայացվել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից