Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին
Վարչական դատարանի վճռով հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով 4,95 հա մակերեսով հողատարածքը, 66,1 քմ մակերեսով շինությունը (պահակատուն) և 21,1 քմ մակերեսով պահեստը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության, Կադաստրի կոմիտեի և երրորդ անձի միջև կնքված հաշտության համաձայնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նշված գույքերի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ 2009 թվականի սեպտեմբերի 12-ին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի «Արտաշատի ավտոդպրոց» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից