Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվայում Շվեդիայի դեսպան Աննա Քրիստինա Թերեզե Յոհաննեսոնը հուլիսի 6-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Զախարովան հայտնել է, որ դեսպանին կհիշեցվի Վիեննայի կոնվենցիայով Ստոկհոլմի պարտավորությունների և նրանց նախկին երաշխիքների մասին։
Դիվանագետը նշել է, որ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը և նրա դիվանագետները «ոչ միայն ենթարկվում են որոշակի տեսական սպառնալիքի, այլև բառացիորեն ֆիզիկապես հարձակվում են օտարերկրյա առաքելության տարածքում ճշգրիտ արձակված անօդաչու թռչող սարքերի կողմից»։ Ընդ որում, Զախարովան ընդգծել է, որ դա պարբերական բնույթ է կրում։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ենթարկվել էր նոր հարձակման անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից