Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
Հայաստանի ներկայացուցիչները հունիսի 27-ից հուլիսի 3-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցել են Եվրոպայի աշխարհագրություն միջազգային 12-րդ օլիմպիադային և մեկ բրոնզե մեդալ նվաճել: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Բրոնզե մեդալին արժանացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Դարբինյանը: Հայաստանի թիմում ընդգրկված էին նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Էրիկա Հարությունյանը և Սարգիս Խալաթյանը, ինչպես նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչատրյանը և Գյումրու ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Մխիթարյանը։
Թիմը մարզել են Վարդան Ասատրյանը (ԵՊՀ, «Քվանտ» վարժարան), Սաթի Հայրապետյանը (Լյուքսեմբուրգի բիզնես դպրոց) և Հայկ Անտոնյանը (Լյուվենի համալսարան)։
Եվրոպայի աշխարհագրության միջազգային օլիմպիադան, որը համարվում է միջազգային օլիմպիադայի դուստր ստուգատես, անցկացվել է երեք փուլով` գրավոր, դաշտային և մուլտիմեդիա։ Այն, ըստ կարգի, անցկացվում է բացառապես անգլերեն լեզվով։
Օլիմպիադային, ընդհանուր առմամբ, 20 երկրի 97 աշակերտ է մասնակցել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից