ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը Գազայում
Գազայի հատվածում շուրջ երկու տասնամյակ կառավարումից հետո ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը պատրաստվում է հայտարարել այսպես կոչված «Կառավարության աշխատանքի վերահսկման կոմիտեի» լուծարման մասին, Asharq Al-Awsat պարբերականին հայտնել են կազմակերպության երկու աղբյուրները։ Նրանց խոսքով՝ այդ քայլը պաղեստինցի պաշտոնյա Ալի Շաաթի գլխավորած տեխնոկրատական մարմնին՝ նոր «Գազայի կառավարման կոմիտեին» (NCAG), լիազորությունները փոխանցելու նախապատրաստական աշխատանքների մի մասն է: Կոմիտեն կազմավորվել է մոտ վեց ամիս առաջ, սակայն մինչ օրս չի կարողացել աշխատանքի անցնել, քանի որ Իսրայելը թույլ չի տվել նրա անդամներին մուտք գործել Գազայի հատված:
Աղբյուրներից մեկը պնդում է, որ գործող կառավարման մարմնի լուծարման մասին պաշտոնական հայտարարությունը կարող է արվել արդեն երկուշաբթի: Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ որոշումը կհրապարակվի մոտ ժամանակներս՝ չհստակեցնելով ամսաթիվը:
Կառավարման համակարգում հնարավոր փոփոխությունների ֆոնին ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան մյուս խմբավորումների աղբյուրները նաև հայտնել են, որ առաջիկա երկու օրերին Կահիրեում տեղի կունենան նոր բանակցություններ՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից