Կիեւի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքում ռուսական հարվածի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 9 մարդ, վիրավորվել է 46- ը, այդ թվում՝ 5 երեխա։ Նրա խոսքով՝ սա դեռ վերջնական տվյալ չէ, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարար ծառայությունների հաղորդմամբ՝ առնվազն 15 բնակելի շենք վնասվել կամ մասնակի ավերվել է։
Կիեւի Պոդոլսկի շրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Այստեղ փլուզվել են ինը հարկանի շենքի 9- 5-րդ հարկերը։Տարհանվել է 45 մարդ, զոհերի թիվը դեռ հստակեցված չէ։
Դնեպրի շրջանում եւս արձանագրվել են զոհեր․ այնտեղ 25 հարկանի շենքում բեկորների հարվածի հետեւանքով 4-րդ հարկի մակարդակում զոհվել է 2 մարդ։ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ այդ շենքից փրկվել է 22 մարդ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտնել է, որ գիշերը ԶՈւ-ն «պատասխան գործողության» շրջանակում զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ենթակառուցվածքներին։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հարվածների թիրախ են դարձել Կիեւում եւ Կիեւի մարզում գտնվող ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, ինչպես նաեւ ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասկի, Չեռնիգովի եւ Կիեւի մարզերում։
Ռուսական կողմը պնդում է, որ գործողությունը իրականացվել է ի պատասխան Ուկրաինայի կողմից Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կատարված հարձակումների։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից