ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Հուլիսի 7-8-ը Անկարայում կանցկացվի ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Դաշինքը դրան մոտեցել է իր նորագույն պատմության ամենախորը ճգնաժամի պայմաններում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմներով հանդերձ։
ՆԱՏՕ-ի անցյալ տարվա գագաթնաժողովը Հաագայում, որն առաջինն էր Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո, անցավ նյարդային մթնոլորտում։ Այն ժամանակ եվրոպական առաջնորդները՝ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, արեցին ամեն ինչ՝ սիրաշահելու համար ԱՄՆ նախագահին, որը հայտնի է ՆԱՏՕ-ի նկատմամբ իր թերահավատությամբ։ Դա հաջողվեց. գագաթնաժողովում երկրները պայմանավորվեցին պաշտպանության ոլորտում հավաքական ծախսերի աննախադեպ բարձրացման շուրջ՝ հասցնելով այն ՀՆԱ-ի 5%-ին։ Թվում էր՝ սա կարող է բավարար լինել ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերություններում հասունացող ճգնաժամը հաղթահարելու համար։
Իզուր. Հաագայի գագաթնաժողովից հետո անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակն էլ ավելի է շիկացել։ Ձմռանը Դոնալդ Թրամփը կրկին հայտարարեց Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների մասին, որը պատկանում է դաշինքի անդամ Դանիային։ Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ն ու Իսրայելը՝ առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու, պատերազմ սկսեցին Մերձավոր Արևելքում՝ ի բացահայտ դժգոհություն Եվրոպայի։ Վաշինգտոնը հաստատեց մայրցամաքում իր զորքերի թվաքանակը կրճատելու մտադրությունը։ Կողմերը տարաձայնություններ ունեն նաև Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային աջակցելու հարցում։ Հաշվի առնելով, որ հենց ԱՄՆ-ն է ՆԱՏՕ-ի ամենահզոր երկիրը՝ պետությունների միջև հակասությունները ընկալվում են որպես էկզիստենցիալ (գոյաբանական) սպառնալիք դաշինքի համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից