ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Հունիսի 22-25-ը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Սկոպյե քաղաքում կայացել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրի վարման բաժնի պետ Վաղինակ Նիկողոսյանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Քննարկումների առանցքում էին Պրահայի գործընթացի 5-րդ նախարարական համաժողովի ճանապարհային քարտեզը, 2028-2032 թվականների Գործողությունների ծրագրի նախագծի մշակման ընթացքը, Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Բալկաններում միգրացիոն քաղաքականության արդի զարգացումները։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի կառավարման ոլորտում պետությունների դիմակայունության ամրապնդմանն ու լավագույն փորձի փոխանակմանը։
Քննարկումների ընթացքում մասնակից պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրների առաջնահերթությունները, դիտարկումներն ու առաջարկությունները՝ Պրահայի գործընթացի 2028-2032 թվականների Գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։ Քննարկվել են թվային ինքնության, բնակչության ժամանակակից ռեգիստրների, միգրացիոն գործընթացներում անձի անվտանգ նույնականացման, ինչպես նաև վիզային ազատականացման և սահմանահատող շարժունակության գործընթացներին վերաբերող հարցեր։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները Պրահայի գործընթացի 2028–2032 թվականների Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից